Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր տեսախցիկներ կգործեն

Հասարակություն
738ece9ed68aed3c40999b6a2378347f

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թ. նոյեմբերի 17-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում և վայրերում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները. 1. Ագաթանգեղոս փողոց-Խորենացի փողոց 2. Մհեր Մկրտչյան փողոց-Խորենացի փողոց 3. Բաղրամյան պողոտա՝ Չեխովի անվան թիվ 55 դպրոցի հատված: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: