Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանության աշխատակիցը վկային շանտաժի է ենթարկել

Պաշտոնական
f83a2e0333db0c7beed525dcfabcad6d

Քաղաքացիներ Ռոզա Հ.-ի և Ռոզա Ա.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Քաղաքացիները նույնաբովանդակ հաղորդում են տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի աշխատակիցը, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջի մասին իրենց միջև առկա վեճի վերաբերյալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործի քննության ընթացքում, Գյումրի քաղաքում իրենց և նշված գործով մյուս վկաներին սպառնացել է ենթարկել քրեական պատասխանատվության, եթե ցուցմունք տան հօգուտ Ռոզա Հ.-ի: Կատարվում է նախաքննություն: ՀՔԾ