Ավետարանական առակները կմեկնաբանեն դպրոցականները (տեսանյութ)
«Ավետարանական առակները հայ դպրոցում» մրցույթի մեկնարկն արդեն տրվել է։ Մինչև դեկտեմբերի 10-ը՝ մրցույթի արդյունքների ամփոփումը, հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցները կամավորության սկզբունքով հնարավորություն ունեն մասնակցել մրցույթին և մրցանակներ ստանալ։ «Գաղափարը Վեհափառինն էր։ Մրցույթը անցկացվելու է 4 փուլով։ Դպրոցները կարող են առակները բեմադրել, նորովի վերլուծել կամ բաց դասեր կազմակերպել։ Մենք հատուկ գրքեր ենք տպագրել, որտեղ ամենահայտնի ավետարանական 12 առակներն են և ուղարկել ենք դպրոցներին»,-տեղեկացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վարդան վարդապետ Նավասարդյանը։ Նա ուրախությամբ նշեց, որ հատկապես ակտիվ են մարզերի դպրոցները. «Արդեն մասնակցության հայտեր ենք ստացել, և Շիրակը ամենակատիվներից է»։ Վարդապետը կարևորեց նմանատիպ մրցույթների անցկացումը և հպարտությամբ նկատեց, որ սա եկեղեցու կողմից կազմակերպած արդեն չորրորդ համապետական մրցույթն է։