Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերացնում են ոչ միայն տնանկ, այլև տեր ունեցող շներին» (տեսանյութ)

Հասարակություն
index3

Երևանի 17-րդ թաղամասի բնակչուհի Արմենուհի Մանուչարյանը պատմում է, որ երեկ շան սպանության մի դեպք գրանցվել է հենց իրենց բակում գիշերվա ժամին, ընդ որում` դա չի եղել տնանկ շուն. «Տեր ունեցող շանը կրակել են։Մենք շան որովայնից 6 փամփուշտ ենք հանել»։ Նույն թաղամասի մեկ այլ բնակչուհի Վերա Կարապետյանն էլ նշում է, որ արդեն 2-3 տարի է,ինչ իրենք փորձում են պաշտպանել բոլոր այն անտուն շնիկներին, որոնց «Յունիգրաֆ իքս» շների ստերիլիզացմամբ զբաղվող ընկերությունը որսում է և վերացնում։ «Ես իմ տանը պահում եմ բազմաթիվ շնիկներ, որոնց ծնողներին սպանդի են ենթարկել։Եղել է դեպք, երբ իմ աչքի առաջ վիրավոր շանը փայտերով այնքան են խփել, մինչև նա սատկի»։ Բնակիչները այս հարցով դիմել են նաև թաղապետարան,սակայն այնտեղից էլ են պատասխանել, որ այդ հարցով զբաղվում է վերոնշյալ կազմակերպությունը։ «Թաղապետարանը ասում է «Յունիգրաֆն» է դա արել, այնտեղից ասում են՝ թաղապետարան դիմեք, մենք չենք հասկանում, թե գիշերվա ժամերին բակերում կամ շենքերի մեջ շներին վերացնելու հարցը ով պետք է վերահսկի»,-բողոքում էին բնակիչները։ Վերջիներիս խոսքերով՝ այդ կրակոցների պատճառով բնակիչները ենթարկվում են հոգեբանական ճնշման։ «Չի բացառվում, որ մի օր էլ այդ փամփուշտներից մեկն էլ մտնի մեկնումեկիս տուն»,-ասում էին նրանք։ Բնակիչները հորդորում էին նաև, որպեսզի շներին ոչ թե ծեծելով կամ կրակոցներով սպանեն, այլ հավաքագրեն և համապատասխան վայրում պահեն ոչ միայն կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, այլ նաև մարդիկ։ Բնակիչները վերահաստատեցին մեր այն վարկածը, որ այդ կազմակերպությունը միտումնավոր է նման գործելաոճ որդեգրել։ «Դա քաղաքապետարանի հայտարարած մրցույթում հաղթած ընկերություն է, յուրացնում են շների ստերիլիզացման համար եկող փողերը, և չգիտես թե ինչի վրա է այն ծախսում։ Փոխանակ շներին տեղափոխեն համապատասխան վայր, նրանք որսում են նրանց ու սպանում»։ Ասուլիսին հրավիրված են եղել նաև «Յունիգրաֆ իքս» ընկերության աշխատակիցները, սակայն նրանք առանց մեկնաբանությունների հրաժարվել են մասնակցել ։