Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անժամկետ հացադուլ՝ նախագահականի դիմաց (տեսանյութ)

Հասարակություն
ashot-arushanyan

5 ու կես տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Առուշանյանի հարազատները նախագահական նստավայրի դիմաց հացադուլի են նստում, որպեսզի իրենց տղայի գործով արդարադատություն իրականացվի։ Նրանք այսօր նամակ հանձնեցին Սերժ Սարգսյանին։ HSBC բանկի ռիսկային վարկերի բաժնի գլխավոր մասնագետ , 28- ամյա Աշոտ Առուշանյանը մեղադրվում է «Մանանա Գրեյն» ընկերությունից առանձնապես խոշոր չափերի՝ 56 միլիոն դրամի գողությանն օժանդակելու մեջ։ Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը, ինչպես եւ հարազատները, կարծում են, որ գործը հիմնված է վարկածների վրա, եւ, դեռ ավելին, դատարանում պարզվել է, որ Աշոտ Առուշանյանի դեմ ցուցմունք տված, իսկ այնուհետեւ խցում ինքնասպան եղած Արտաշես Գալուստյանի նկատմամբ նախաքննության ընթացքում բռնություններ են գործադրվել։ Վերաքննիչ դատարանը բեկանել էր առաջին ատյանի վճիռը եւ ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության։ Սակայն դատաքննությունից հետո պատժաչափը մնացել է նույնը, եւ գործը կրկին Վերաքննիչում է։ Աշոտ Առուշանյանի հարազատները հույս ունեն, որ արդարությունը հաղթելու է։