A
A
«Դեմ եմ»-ը իրազեկում է դասախոսներին
ԵՊՀ-ում «Դեմ եմ»-ը իրազեկում է դասախոսներին՝ նոյեմբերի 12-ին տեղի ունեցող «Կուտակայինը՝ կրթությանն ու գիտությանը նետված մարտահրավեր» բողոքի եւ պահանջի ցույցի մասին։ Ակցիայի մասնակիցները կոչ են անում բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են, որ ԲՈՒՀ-երում դասավանդեն երիտասարդ եւ բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ինչպես նաեւ կրթության եւ գիտության ոլորտի երիտասարդացումը համարում են կարեւոր խնդիր, ապա նոյեմբերի 12-ին ֆինանսների նախարարության մոտ միանան բողոքի ակցիային։ Հիշեցնենք, որ առաջին իրազեկումը եղել է նոյեմբերի 10-ին Մանկավարժական համալսարանում։ Ի դեպ, իրազեկման թռուցիկները, որոնք երեկ փակցված են եղել Մանկավարժական համալսարանում, այսօր այլեւս չկան։