A
A
Նախարարը հանդիպեց Ֆիրդուսի թաղամասի բնակիչների հետ
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի մոտ կայացել է խորհրդակցություն 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) բնակիչների և թաղամասի կառուցապատող ընկերության մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են շինարարության ժամկետների արագացման, բնակարանների բաշխման, սեփականության վկայականների գրանցման հարցեր: Հանդիպման արդյունքում որոշվել է, որ պարբերաբար կկազմակերպվեն նման քննարկումներ, որոնք կնպաստեն հարցի արդյունավետ լուծմանը: Նախարար Սարգսյանը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել հետայսու հսկողության տակ պահել ձեռք բերված պայմանավորվածությունը և ժամկետների ժամանակացույցը: