A
A
Հայերը ևս մեկ քայլով մոտ են առանց վիզայի Եվրոպա մեկնելուն․ Կոս
Աջակցիր «Ա1+»-ինԵվրամիության աջակցությամբ Հայաստանի քաղաքացիներն այժմ կարող են ստանալ նոր կենսաչափական անձնագրեր, որոնք կնպաստեն սահմանային ստուգումների արագացմանն ու Եվրոպա մեկնելը կհեշտացնեն։ Այս մասին սոցցանցում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
Նրա խոսքով՝ Հայաստանը ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին, իսկ Եվրամիությունն աշխատում է, որպեսզի այդ ընտրությունը շոշափելի արդյունքներ բերի Հայաստանի քաղաքացիների համար։
Կոսը կենսաչափական անձնագրերի ներդրումը պայմանավորել է նաև Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացման հեռանկարով։