Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ն դարձավ Գինու և խաղողի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ

Քաղաքականություն
316024-3000x2000-e1350123440959

Նոյեմբերի 14-ին Արգենտինայի Մենդոսա քաղաքում տեղի ունեցավ Գինու և խաղողի միջազգային կազմակերպության 12-րդ գլխավոր վեհաժողովի նիստը: Չնայած Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի և Արգենտինայում Ադրբեջանի դեսպանի կողմից կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը խոչընդոտելու ուղղությամբ ներդրված ջանքերին` նիստի ընթացքում Հայաստանը հանդիսավոր արարողությամբ հայտարարվեց Գինու և խաղողի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ: Իր խոսքում Արգենտինայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը գոհունակություն հայտնեց կազմակերպությանը Հայաստանի անդամակցության կապակցությամբ՝ անդրադառնալով Հայաստանի գինեգործության հազարամյա ավանդույթներին և Հայաստանում առկա գինեգործության համաշխարհային պատմության եզակի հուշարձաններին։