Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրում է, չի սիրում

Կարևոր լուրեր Հասարակություն
e668ab524fe20b75ff7367f0e37c99ed

Կանանց աջակցման կենտրոնը հրապարակել է ուղեցույցներ կանանց համար՝ պարզելու համար հարաբերությունների որակը։  Համաձայն դրանց՝ տղամարդը սիրում է, երբ կինը ապահով եւ հարմարավետ է զգում նրա կողքին, լսում է իրեն, արժեւորում կարծիքը, անկեղծ է իր հետ, ընդունում է, երբ սխալ է, հարգում է, չի արգելում ազատ շփվել ընկերների եւ ընտանիքի հետ, վստահում է, աջակցում, ուրախացնում, ընդունում է այնպիսին, ինչպիսին որ կա։ Ըստ այդ ուղեցույցի՝ տղամարդը չի սիրում, երբ չափազանց խանդոտ է, չափազանց իշխող, վերահսկում է, միշտ մեղադրում է, սեռական պահանջներ է ներկայացնում՝ իր կամքին հակառակ, ինքն է կայացնում բոլոր որոշումները, նվաստացնում է, ծաղրում բոլորի առաջ, հարվածում է, ծեծում, վախեցնում, վերցնում է գումարը, եւ այլ իրեր, ստիպում է լացել, սպառնում է լքել, եթե չանի այն , ինչ նա է ասում։ Մանրամասներն այստեղ