A
A
Չի ցանկացել իր երեխային պահել
Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 29-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունք է ներկայացել 1977 թ. ծնված Էդուարդ Ա.-ն, որը նոյեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 173 հոդվածի /ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը/ մեղադրանքով: Ոստիկանություն