Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխաների թունավորումը՝ անպատժելիության մթնոլորտի հետևանք (տեսանյութ)

Հասարակություն
80051ce523634d170097e9636f29f3ae

«Եթե մանուկները հայտնվում են հիվանդանոցում, դրանից առավել վատ էլ ինչ կարող է այս երկրում լինել»,-շեշտում է «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը՝ խոսելով մի քանի օր առաջ Եղվարդի մանկապարտեզում արձանագրված երեխաների թունավորման դեպքի մասին։ Թունավորման բուն պատճառը դեռևս հայտնի չէ։ Արմեն Պողոսյանի փոխանցմամբ՝ «Ջրմուղ Կոյուղի»ՓԲԸ ունի երկու ժամը մեկ ջրի որակը վերահսկելու պարտավորությունը,սակայն չի հետևում դրան. «Եթե պատշաճ կերպով կատարվի այդ պարտականությունը, ապա կամ կհաստատվի, կամ կհերքվի ջրից թունավորման հանգամանքը։ Նույնն էլ սննդի վերահսկման պարագայում է»։ Պարոն Պողոսյանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում երեխաների ծնողները և ինչու չէ նաև հանրությունը ևս, պետք է հետամուտ լինի դեպքի բացահայտմանը և կրած վնասների փոխհատուցմանը։ «Մենք պետք է լինենք ապահով, լինենք վստահ, որ նման դեպքերը այլևս չեն կրկնվի, սակայն դա այսօր չկա»։ Բանախոսը սա պայմանավորում է անպատժելիության և տիրող բարձիթողի մթնոլորտով։ Այս համատեքստում, սակայն, փորձագետը վերհիշում է նաև մի քանի ամիս առաջ մանկապարտեզներին մատակարարված անորակ հավի մսի դեպքը՝ շեշտելով, որ այդ ժամանակ ևս պատասխանատվություն կրողներ չեղան։