Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էթիկայի հանձնաժողովը մերժեց Զարուհի Փոստանջյանի դիմումը. Փաստինֆո

Քաղաքականություն
c3d5291252b3c85c575c876129190529

Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի դռնփակ նիստում մերժվեց վարույթ ընդունել «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի նոյեմբերի19-ի դիմումը: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին նիստից հետո հայտնեց Էթիկայի հանձնաժողովի նախագահ Արփինե Հովհաննիսյանը, մերժման մասին որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Էթիկայի հանձնաժողովն իրավասու չէ որոշել ԱԺ կանոնակարգ-օրենքին և այլ օրենքներին խորհրդարանի մշտական հանձնաժողովի որոշումների համապատասխանության հարցը: Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորը դիմում է ներկայացրել ընդդեմ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Արտակ Զաքարյանի՝ պահանջելով քննարկել վերջինիս գործողությունների իրավաչափության հարցը։ Դիմումի առիթ է հանդիսացել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նոյեմբերի 2-ին ԼՂՀ–ում գումարված արտագնա նիստում Զ.Փոստանջյանի հեղինակած՝ «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ԱԺ որոշման նախագիծը։ Ավելին՝ այստեղ