Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուք եւ անբավարար տեսանելիություն՝ ճանապարհներին

Հասարակություն
2d71c7d3f67ded7762108ee589e70e4f

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12:25-ի դրությամբ, Թալինի, Կոտայքի, Սևանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ- տեղ մերկասառույց է: Գորիսի տարածաշրջանի Մ2 միջպետական ավտոճանապարհի 220-226 կմ-ում՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ հատվածում, սաստիկ բուք է սկսվել, անբավարար տեսանելիության պատճառով ճանապարհը դժվարանցանելի է: Բուք է սկսվել նաև Տավուշի տարածաշրջանի Բերդ - Ճամբարակ լեռնանցքում: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն  ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման ու մաքրման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայություն