A
A
Հուշանվեր՝ Վահան Արծրունուց (տեսանյութ)
60 ակումբային ելույթ՝ երկու տարվա ընթացքում, և որպես ամփոփում՝ տարեվերջյան եզրափակիչ համերգ, ձայնասկավառակի շնորհանդես, և հետո Վահան Արծրունին կվերադառնա մեծ բեմ։ «Ակումբային մշակույթը Երևանի համար համեմատաբար նոր երևույթ է, վերջերս է զարգացել, սակայն այսօր արդեն յուրաքանչյուր մելոման կարող է հագեցնել իր հետաքրքրությունը ըստ նախասիրության։ Կան ջազային և ռոք ակումբներ, ինչու չէ՝ նաեւ կարաոկե։ Ձայնասկավառակների դարն արդեն անցել է։ Քանի որ CD-ների շուկան գոնե Հայաստանում վաղուց արդեն չի գործում, այս ձայնասկավառակը ավելի սիմվոլիկ նշանակություն ունի, այն ավելի շատ հուշանվեր-հիշատակ է»,- ասում է կոմպոզիտոր Վահան Արծրունին։