A
A
Ավտոմեքենաների հրկիզումների դեպքերը քննելու է ՀՔԿ-ն. Փաստինֆո
Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ «Նախախորհրդարանի» անդամների ավտոմեքենաների հրկիզումների դեպքերի առթիվ հարուցված 7 գործերը վարչական շրջանների քննչական մարմիններից տեղափոխվել ու կենտրոնացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում:
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Հրկիզումները տեղի են ունեցել նոյեմբերի 27-ի գիշերը` Երևանի տարբեր վարչական շրջանների տարածքում:
Դեպքերի առթիվ Երևանի Էրեբունի, Շենգավիթ և Կենտրոն և Նորք-Մարաշ քննչական բաժիններում քրեական գործեր են հարուցվե