Շավարշ Քոչարյանի ավարտած դպրոցը համարել են «գործակալ կրթող»
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը «Քաղաքացիական կրթության մոսկովյան դպրոցը» ընդգրկել է օտարերկյա գործակալի գործառույթ իրականացնողների ցուցակում։ Այս մասին հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը։ 2012թ ընդունված օրենքի համաձայն՝ այն կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են արտերկրից եւ զբաղվում քաղաքական գործունեությամբ, ստանում են օտարերկյա գործակալի կարգավիճակ եւ ընդգրկվում հատուկ ռեեստրում։ Այս դպրոցը ստեղծվել է 1992թ դեկտեմբերին՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ։ Մինչ 2013թ կազմակերպությունը կոչվում էր Քաղաքական հետազոտությունների մոսկովյան դպրոց։ Ի դեպ, այս դպրոցի շրջանավարտներից է նաեւ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, եւ այլք։ Մանրամասներն այստեղ Լուսանկարը՝ ԻՏԱՐ- ՏԱՍՍ-ի