A
A
Տրանսպորտի վարձավճարը կարող է բարձրանալ. Արմեն Պողոսյան (տեսանյութ)
«Այս տարվա նախատոնական թանկացումները բացառիկ բնույթ են կրում»,-ահազանգում է «Հայաստանի սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը։ «Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ ամեն տարի գների թռիչքը այս օրերին ավելի էր նվազում նախորդ տարվա համեմատ, այս տարի բացառություն է։ Անգամ գազալցակայանների գազն է թանկացել, ինչը կարող է տրանսպորտի վարձավճարի թանկացման բերել»,- մեկնաբանեց նա։ Պարոն Պողոսյանը նման գնաճի պատճառ է համարում է նաև ռուբլու և դրամի արժեզրկումը. «Կառավարությունն ասում է, որ 5 տոկոս գնաճ է եղել, բայց մեր դիտարկումներով՝ 10 տոկոսից ավելի գնաճ է գրանցվել։ Այս վերջին երեք տարիների ընթացքում մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրացել են ավելի քան 28 տոկոսով»։