Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

36 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում

Հասարակություն
06e460e0e435c5036ede83eba31a077f

Դեկտեմբերի 12-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված հերթական ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 41 ավտոմեքենա. 29 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 12-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի: Նույն օրը, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհային ոստիկանության կողմից ստուգայց է անցկացվել նաև Գեղարքունիքի մարզում: Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 7 ավտոմեքենա. 7 վարորդն էլ մեքենան վարել են ոչ սթափ վիճակում: ՀՀ ոստիկանություն