Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինեկոբանկը» հերքում է տնօրենի հրաժարականի մասին լուրը

Տնտեսություն
ineco

Այսօր մամուլում տեղեկատվություն է տարածվել, թե մի քանի բանկերի տնօրեններ հրաժարականի դիմումներ են ներկայացրել՝ կապված վերջին օրերին ինֆլյացիոն քաղաքականության հետ։ Նշվում էր նաեւ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի տնօրենի անունը։ Բանկը պաշտոնապես տեղեկացնում է, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Ավետիս Բալոյանը «Ինեկոբանկ» ՓԲԸ հիմնադիր և խոշոր բաժնետեր է, ում պատկանում է բանկի կապիտալի 35 %-ը: Հիմնադրման օրվանից արդեն մոտ 20 տարի է՝ Ա. Բալոյանը բանկում զբաղեցնում է ղեկավար պաշտոն, այդ թվում տարբեր ժամանակներ եղել է խորհրդի նախագահ կամ գործադիր տնօրեն»,- ասված է բանկի պարզաբանման մեջ: