Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիբերալիզմի և սոցիալական ժողովրդավարության 10 տարբերությունները

Հարցազրույց Քաղաքականություն
9fcf289e8666842da3cf6e3e300eeeb2

Հարցազրույց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպության քաղաքական դիւանի պատասխանատու Դմիտրի Մարտիրոսյանի հետ -Գաղափարախոսությունն ու քաղաքականությունը, ինչ էլ որ ասեն, արտացոլումն է շահերի, և հատկապես տնտեսական շահերի: Այսինքն, քաղաքականության զգալի մասը բխում է գաղափարական հասկացություններից և ամրագրվում է տնտեսական առաջարկներում: Որոշ քաղաքական գործիչների, որոնք,ուղղակի կոչվում են “քաղաքական գործիքներ”,չի հաջողվում հստակ սահմանել իրենց քաղաքական դիրքերը: Նրանք նշում են, որ կողմ են բոլոր ողջամիտ առաջարկներին, որտեղից էլ դրանք գան: Մշուշ, ընդհանուր խոսքեր , ընդհանուր սկզբունքներ: Եվ դա հիանալի հնարավորություն է տալիս մանևրելու և խաբեությամբ իրենց ընտրողների համար հող նախապատրաստելու: «Դուք գիտեք, որ խորհրդարանում շատ, շատ տարբեր շահեր կան: Եվ հանուն ռազմավարական դաշինքների երբեմն պետք է զոհաբերել որոշ կոնկրետ և մասնավոր սկզբունքներ:Դե, մի քիչ, շատ քիչ ,և իհարկե բացառապես գործի շրջանակներում... »: Բայց կան քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ, որոնք, ի տարբերություն վերը նշված ոճի, գերադասում են քաղաքական հստակություն և ճշգրտություն:Առաջին հերթին, այն պատճառով, որ ի սկզբանե (ճիշտ կամ սխալ), համարում են իրենց դիրքորոշումը ճիշտ , չափազանց հավասարակշռված, լայնածավալ և կայուն: Դրանք կոչվում են գաղափարախոսներ, քարոզիչներ: Նրանք բացեիբաց պաշտպանում են իրենց դիրքորոշումը: Այսօր մեր բոլոր կուսակցությունների ծրագրերը ,քաղաքական գործիչների ելույթները, տոգորված են « մարդկանց հետաքրքրությունների մասին մտահոգության խոսքերով» : ՍԴՀԿ -ի Ձեր սահմանումը, ինչո՞վ եք դուք տարբերվում: Որո՞նք են, ձեր կարծիքով, Լիբերալների (ազատականների) և Սոցիալ- դեմոկրատ Հնչակյան կուսակցության մոտեցումների առնվազն 10 խոշոր տարբերությունները : Նրանց համար, ովքեր “մոռացել են”, թույլ տվեք հիշեցնել, որ Հնչակյան կուսակցության սոցիալ-դեմոկրատները ՝ ժողովրդավար սոցիալիստներ են, այսինքն, նրանք, ովքեր կողմ են սոցիալիզմին, բայց ժողովրդավարական, ոչ թե տոտալիտար: Եվ մեր կարգախոսն է. Ազատություն, Արդարադատություն, Համերաշխություն: Այստեղ ես, օրինակ, միշտ բացեիբաց բացահայտել եմ ինձ,որպես ձախ կենտրոնամետ և ձախ սոցիալ-դեմոկրատ: Չեմ թաքցնում դա, և հպարտ եմ, որ համարում եմ իմ դիրքորոշումը, ոչ թե որպես ընդունված կարծիք,այլ ամուր համոզմունք, ընդ որում ոչ թե տեղ ունենալու իրավունքով,այլ հավասարակշռված և գիտականորեն հիմնավորված: 1. Դեմոկրատական սոցիալիզմը, ընդհանուր առմամբ, չի ենթադրում շուկայի ավտոմատ մերժումը: Շուկան համարվում է քաղաքակրթության շատ հին գյուտը, եղել է կապիտալիզմից առաջ և կլինի նրանից հետո :Դա փոխանակման տեղն է և սկզբունքը: Սոցիալական դեմոկրատները կողմ են շուկային, սակայն դեմ են նրա աստվածացմանը լիբերալների կողմից, երբ անտեսվում են և ,նույնիսկ, բարձր գնահատվում նրա ամենասուր հակասությունները: Ճգնաժամ, դա նման է «մաքրագործող փոթորկի», որն ազատում է տնտեսությունը ամեն հնությունից, և պատրաստում նրան նոր փուլի զարգացմանը: Ճգնաժամին, ինչպես նաև ընդհանրապես շուկային, չի կարելի միջամտել: Այդպես են ասում լիբերալները: Հնչակյանները կարծում են, որ ճգնաժամը զարկում է շատերին ընդ որում,առանց տարբերելու, թե ո՞վ է ճիշտ և ո՞վ ՝ սխալ, ո՞վ է պահպանողական / ռեակցիոն/, և ո՞վ ՝ նորարար: Կշահեն ճգնաժամում միայն նրանք, ովքեր պարզապես «շտապել են», այսինքն, աննշան միավորներ: Եվ,իհարկե,կառավարությունը, , Հնչակյանների տեսանկյունից ,պետք է իրականացնի ակտիվ հակաճգնաժամային և հակաընկճախտա-յին քաղաքականություն: Շուկայի ազատությունը՝ ճգնաժամային իրավիճակներում, կարող է և պետք է լրացվի ճգնաժամը հաղթահարելու ակտիվ պետական քաղաքականությամբ: Նշեմ, որ Հայաստանում մենք ունենք ոչ թե շուկայի դասական սահմանումը, այլ ավելի շուտ՝ «բազար» ... 2. Հնչակյանները կողմ են նաև կարգավորվող շուկային,ի տարբերություն լիբերալների,որոնք կողմ են բացարձակ ազատ շուկայական հարաբերություններին:Հնչակյանները պաշտպանում են օրենսդրության սոցիալական ուղղվածությունը, որը ներառում է զգալի սոցիալական երաշխիքներ ՝ժամանակավոր աշխատանքային գործազրկության ներքո, այն պարագայում,երբ լիբերալները, թույլատրում են միայն առավել անբարենպաստների սոցիալական պաշտպանվածությունը: 3. Շատ ավելի բարդ է մասնավոր սեփականության իրավունքի հարցը: Հնչակյանները չեն ժխտում այդ իրավունքը, բայց համարում են օրինական միայն ազնվորեն ձեռք բերված գույքը: Բացի այդ, մենք համարում ենք, որ պետությունն ի դեմս հասարակության, կարող է տիրել սեփականության արտադրության ոլորտում,ինչպես պետական ձեռնարկությունների տեսքով այլև, բաժնեմասեր ունեցող բաժնետիրական ընկերությունների (բաժնետոմս) տեսքով : Այս կերպ հնարավորություն է ստեղծվում նվազեցնել հարկերը, եթե ընկերությունը շահութաբեր է, և պետությունը ստանում է իր շահույթի մասնաբաժինը: Մենք ենթադրում ենք, որ քաղաքականության ընդունելի գործիք է իրավական ազգայնացումը, թույլ տալով նաև հավասարակշռված սեփականաշնորհում:Իսկ լիբերալները գովաբանում են մասնավոր սեփականության իրավունքը, բայց միևնույն ժամանակ, ժխտում են պետության արտադրության միջոցների սեփականության իրավունքը: Ինչպես տեսնում ենք, տվյալ տարբերությունները չեն կրում հիմնական բնույթ, քանի որ սոցիալ-դեմոկրատների մի շարք ծրագրային պահանջներն արդեն իրականացվել են տնտեսապես զարգացած Արևմուտքում և, նույնիսկ լիբերալները դա ընդունում են: Շուկա և սոցիալական արդարություն՝ սրանք են հիմնական կետերը: -Այսպիսով, որո՞նք են սկզբունքային տարբերությունները. 4. Հնչակյանները պաշտպանում են սոցիալական արդարությունը, հասարակության եկամտի անաչառ բաշխումը : -Հավասարապե՞ս Ո՛չ, արդարության սկզբունքով, այսինքն, ներդրված աշխատանքին,գիտելիքներին և կապիտալին համապատասխան: Այսպիսով՝ նույնիսկ չափավոր ներդրումների հասույթի առումով ,սոցիալ-դեմոկրատների տեսանկյունից ,այն կարող է համարել արդար, հատկապես, եթե վճարել են բոլոր անհրաժեշտ հարկերը: Եվ եթե որևէ սոցիալական խավ ստացել է «սոցիալական կարկանդակ»-ի մեկ երրորդը ,ապա սկսել է ստանալ մեկ քառորդը ՝«կարկանդակ»-ի մեկուկես անգամ աճի դեպքում , այդ շերտը դարձել է ավելի հարուստ կամ աղքա՞տ: Չէ՞ որ,եթե ավելի ապահովների 10 % ստանում է ավելի , քան 10 անգամ ավել շահույթ,քան ավելի ցածր,կամ քիչ ապահոված շերտը,ապա սոցիալական օտարումը վերածվում է զայրույթի և սոցիալական դասերի թշնամության,որը հղի է անսպասելի և անկանխատեսելի սոցիալական, դասակարգային և քաղաքական ցնցումներով: Քաղցած և զայրացած սնանկները, գրպաններում՝քարեր, հանգիստ ջարդուխուրդ են անում «օլիգարխների » կրպակներն ու ավտոմեքենաները: Մեղավո՞ր են արդյոք նրանք:Այո՛, կողոպուտը վատ բան է, էլ չենք խոսում այն փաստի մասին, որ անօրինական է:Բայց մեղավոր է նաև պետությունը, որը թույլ է տվել սպառման այդպիսի անարդարություններ,ինչպես նաև խմբային եսասիրությամբ կուրացած շերտերը: 5. Լիբերալները ներդրել են հանրային գիտակցության մեջ այն “կնիքը”, որ,իբր իրենք կողմ են արտադրությանը, իսկ սոցիալ-դեմոկրատները միայն վերաբաշխման կողմնակիցներն են, դե,եթե ինչ-որ բան պետք է վերաբաշխել,այն պետք է նախ արտադրել: Այնպես որ, անհրաժեշտ է նվազեցնել հարկերը հանուն արտադրության հետագա զարգացման: Լիբերալներն ասում են,- եկեք այսօր պատրաստենք ավելի շատ հաստոցներ ,որպեսզի վաղը ավելի շատ միս ունենանք: Այս միտքը կեղծ է: Ոչ թե կա՛մ հաստոցներ,կա՛մ միս,այլ՝ և՛ հաստոցներ, և՛ միս: Միտք ունի միայն առաջարկի և պահանջարկի համատեղ զարգացումը (այսինքն համազարգացումը) :Լիբերալ տնտեսագետները կողմնակից են մատակարարման տեսությանը ,իսկ «ձախ» տնտեսագետները պաշտպանում են պահանջարկի տեսությունը:Լիբերալները պնդում են (անուղղակի) առաջարկությունների խթանումը ,իսկ սոցիալիստները կողմ են շուկայի պահանջարկի խթանմանը: Առաջարկը գոյություն ունի և զարգանում է պահանջարկի բավարարման համար, այլ ոչ թե պահանջարկը գոյություն ունի,որպեսզի սպառի առաջարկը, չնայած գովազդն, իհարկե, հրաշքներ է գործում և անկասկած,համարվում է առևտրի շարժիչը: Արդյունաբերական հիմքի վրա դրված լայնածավալ գովազդը կարող է համոզել յուրաքանչյուրին ,ձեռք բերել ցանկացած տեսակի աղբ՝ նույնիսկ, առանձնապես,ոչ պիտանի: Սակայն, եթե չպահպանվի և չզարգացվի պահանջարկը, ապա ինչո՞ւ զարգացնել առաջարկը: Եվ միայն այն բանից հետո,երբ կզարգանա պահանջարկը, կզարգանա նաև առաջարկը: Հետևաբար, անխուսափելիորեն անհրաժեշտ է բարձրացնել բնակչության եկամուտը: 6. Լիբերալներն ասում են,- որքան ավելի “փոքր” է պետության մասնակցությունը, այնքան ավելի լավ , կորչի՛ բյուրոկրատիան: Որքան բյուրոկրատիան քիչ,այնքան ավելի ազատ է հասարակությունը: Եվ այս դիրքորոշումը շատ հեշտ է հասկանալ սրտով , բայց. .. պետության հնարավորությունների և հզորության նվազելու դեպքում ,աճում է տարբեր արդյունաբերական, մաֆիոզ, հակահամակարգային, աստվածաբանական աղանդների, կլանների և կորպորացիաների ազդեցությունը: Աղանդները հաճախ անվանում են տոտալիտար և նրանց էլ,որքան էլ տարօրինակ ,խանգարում է «ճնշող» պետությունը: Որքան քիչ է պետության իշխանության հեղինակությունը, այնքան ավելի դժվար է հասարակության համար կանխել նմաններին,որոնք հաճախ կիսաքրեական հավակնոտ կորպորացիաներով , արհամարհում են, երբեմն էլ բացահայտորեն ոտնահարում օրենքն ու էթիկան: Ակնհայտ է, որ պետությունը պետք է լինի բավարար, որ այն չի կարող «արմատապես» գնված լինել հզոր կլանների կողմից,անկախ նրանից, թե որքան իմաստուն և բարոյական են իրենք իրենց պատկերում: Պետությունը պետք է բավարար լինի շատ վատ գործադրված շուկայի պարագայում.իրավապահության, պաշտպանության, կրթության, գիտության, մասամբ ՝առողջության ծառայությունները մատուցելու համար: Ի վերջո, պետությունը պետք է ունենա իրեն ձեռքում բավարար լծակներ արդյունավետ հակաճգնաժամային քաղաքականության եւ զարգացման քաղաքականության իրականացման համար, որը կոչվում է մակրոտնտեսական կարգավորման քաղաքականություն: Այդ պատճառով, Հնչակյանները հասարակության մեջ համակարգային փոփոխության կողմնակից են, այլ ոչ թե պարզապես «գործող դեմքերի»... Ավելին, մենք կարծում ենք, որ պետությունը պետք է պատասխանատու լինի հասարակության առջև իր առկա ռեսուրսների և միջոցների արդյունավետ օգտագործման համար, այսպես կոչված, «դեֆոլտ»ների , մարդկանց խնայողությունների <<այրման>>, նույնիսկ՝ մասնավոր բանկերի և կենսաթոշակային հիմնադրամների սնանկացման դեպքում և այլն: Հենց պետությունն է պատասխանատվություն կրում այն բանի համար, որ հանցագործին չտրվի հասարակ քաղաքացիներին հիմարացնելու ազատությունը: Բայց պետությունը պետք է «պատասխանատու» լինի նաև բնական աղետների, երկրաշարժերի, ջրհեղեղների դեպքում: Մարդիկ պետք է վստահ լինեն,որ չեն մնա միայնակ տարբեր բնական աղետների ժամանակ, որոնց դեպքում,թվում է, չի կարելի մեղադրել ոչ ոքի :Կան ռազմավարական պետական պահուստներ, որոնք պետք է ծախսել այդ թվում և այդ նպատակով:Կա Արտակարգ իրավիճակների նախարարությունը, որը նախատեսված է աղետների հետևանքները նվազագույնի հասցնելու համար: Այսպիսով, պետության նկատմամբ լիբերալները հաճախ հանդիսանում են ոչ միայն որպես հակաբյուրոկրատներ,այլև որպես հակապետականներ,իսկ Հնչակյան կուսակցությունը հետևողական պետականական է,թեպետ ևս հակաբյուրոկրատ:Այն ձգտում է պետությունը դնել հասարակության (խորհրդարանի) վերահսկողության տակ և ընդլայնելով այն լուծել կարևորագույն սոցիալական ու ազգային խնդիրները: 7. Լիբերալները կողմնակից են հարկային կրճատումներին, հայտարարելով, որ հարկերը խոչընդոտում են արտադրության զարգացմանը ,իսկ Հնչակյանները կողմ են ընդունելի հարկերին, ընդգծելով, որ հարկերը ծառայում են ի նպաստ չունևորների ,հասարակության տնտեսապես նվազագույնս անկախ հատվածների (ուսանողներ, երիտասարդներ,թոշակառուներ) և աջակցում են պահանջարկին (իսկ նրա միջոցով՝ առաջարկին): Այո՛, հնարավորինս ավելի քիչ հարկեր: Այո՛, ավելի քիչ, սակայն, այնքան, որքան անհրաժեշտ է: Ինչո՞ւ... եկեք պատկերացնենք հասարակությունն առանց հարկերի, չէ՞ որ դա հետևողական լիբերալների տեսանկյունից իդեալական պայման է: Զրոն փոքր է բոլորից (դրամաշնորհները, սուբսիդիաները և նպաստները, ըստ էության, «բացասական» հարկեր են): Պատկերացրեք հասարակությունն առանց հարկերի,առանց չինովնիկների,առանց բանակի,դպրոցների, գրադարանների, թանգարանների, բժշկության, ոստիկանության: Նեո -ֆեոդալական համակարգը, «ոսկե միլիարդի» հայեցակարգի կողմնակիցների երազանքն է: Այո՛, այո, շատ գեղեցիկ է, բայց ոչ մի կերպ ,իրոք, չենք ուզում հրաժարվել հարկերից:Սոցիալ-դեմոկրատները այս առումով հանդես են գալիս որպես խիստ պահպանողականներ:Թող մնա այնպես,ինչպես կա: Հարկերն անհրաժեշտ են ճիշտ այնքան, որքան անհրաժեշտ են՝ ոչ ավել, ոչ պակաս: 8. Լիբերալները այսպես կոչված, «ֆրիտրեյդերներ» են, այսինք՝ արտաքին առևտրի ազատության կողմնակիցներ, իսկ սոցիալիստները (ինչպես նաև շատ այլ պետականականներ) -՝պրոտեկցիոնիստներ, որոնք կողմնակից են իրենց արդյունաբերության զարգացմանը ՝պետության օրենսդրական պաշտպանվածության ներքո: Միևնույն ժամանակ, նրանք ընդգծում են, որ ազատականությունը արտաքին առևտրում համարվում է տնտեսական առաջատարների հետաքրքրությունների պաշտպանության քաղաքական համակարգ , քանի որ այն պահպանում է նրանց մենաշնորհային դիրքը շուկայում:Պրոտեկցիոնիստները հանդես են գալիս բազմաթիվ անկախ կենտրոնների տնտեսական զարգացման ձևավորման օգտին, այսինքն դեմ են մրցակցային շուկայում արտադրողական ուժերի միասնական տարածաշրջանային զարգացման միջազգային մենաշնորհին: 9. Եվս մեկ փաստ. եթե լիբերալները տնտեսական ազատության քարոզիչներ են,ընդ որում, իրենցից հեռացնելով հնարավոր սնանկության ողջ պատասխանատվությունը, հնչակյանները կարևորում են պետական ապահովագրությունը ճգնաժամի դեմ և պլանավորումը, հատկապես՝ զարգացման ծրագրավորումը: Կրկին, ոչ թե ծրագիրն ընդդեմ շուկայի ազատության,այլ ազատությունը պետության կողմից երաշխավորված՝ անսպասելի մակրոտնտեսական խնդիրների դեպքում , զարգացման ծրագրերի, ինչպես նաև զարգացման պաշարների ծրագրված խրախուսմամբ: 10. Սոցիալիստ-պետականականների ու լիբերալների հիմնական և ամենաէական տարբերություններից մեկն էլ այս պահի դրությամբ, պետության վերաբերմունքն է պաշարների բաշխման և զարգացման նկատմամբ: Հնչակյանները նաև հանդես են գալիս տնտեսության զարգացման նպատակաուղղված ծրագրերի արդիականացման և զարգացման օգտին: Ավելին՝սկզբունքայնորեն տարբեր զարգացման միջոցների որոնման մեթոդներում: Լիբերալները ասում են, որ միջոցները միշտ անբավարար են և մեկի զարգացման համար պետք է այն խլել մյուսից: Կամ օգտագործել որպես վերջին միջոց, մի մասի խնայողությունները ՝ մյուսների վարկավորման համար: Բայց տեխնոկրատ և պետականամետ հնչակյանները ողջամտորեն պնդում են, որ նոր տեխնոլոգիաների / արդյունաբերության աճի ելքային միջոցները կարող են և պետք է լինեն դրված “ի պահա՛նջ” : Քանի որ գնաճի հետ կարելի է պայքարել ոչ միայն վերահսկելով պահանջարկը, այլև զարգացնելով առաջարկը: Հրա՞շք է,այո՛... Տնտեսական հրաշք – տնտեսական ոչ ռացիոնալ վատնումներով դառնում ես հարուստ… Խիստ ուսանելի է տնտեսական զարգացման (կառավարական) «տեխնոկրատական» ծրագրերի իրականացման Ճապոնիայի և «Խաղաղօվկիանոսյան Վագրիկների» ( որոնք վաղուց ի վեր դարձել են “Վագրեր “) ‘ Հարավային Կորեայի, Սինգապուրի, Թայվանի, Մալայզիայի փորձը: Ինչպես տեսնում եք, երբ պետք է ակտիվորեն զարգացնել տնտեսությունը, լիբերալներըն իրենց <<եղանակ սպասելու>> սին հույսերի գաղափարախոսությամբ (իբր շուկան ինքն ամեն ինչ կկարգավորի) ուղղակի հանգստանում են : Կառավարության ակտիվ «օգնությունը » շուկայական տնտեսության զարգացման հարցում ,պարզապես ակնհայտ է: Ոչ թե “լավ բարեփոխումներն են պահանջում մեծ գումար”, այլ ճիշտ բարեփոխումները ստեղծում են նոր միջոցների բավարար քանակ,որոնք պետք է միայն խելամիտ տնօրինել, առանց էյֆորիայի և ծայրահեղությունների մեջ ընկնելու: Կարելի է նաև խոսել փոխարժեքի ապահովման հետ կապված մոտեցումների տարբերության, բյուջեի դեֆիցիտի, պետական պարտքի, սղաճի և տնտեսության հակաճգնաժամային կառավարման մասին ՝ սակայն “10” -ն արդեն իսկ առկա են… Մի խոսքով, սրանք երկու այլընտրանքային և հաճախ թշնամական (հակամարտող) գաղափարներ են, որոնք տարբեր կերպ են դիտում հասարակության սոցիալական, հասարակական և տնտեսական գրեթե բոլոր ասպեկտները և տալիս իրար հակառակ առաջարկություններ,չնայած նրանք երկուսն էլ համարվում են շուկայական: Այժմ «թիավարման ալիքը» լիբերալներինն է, բայց արդյո՞ք դա նրանց գաղափարախոսության և տնտեսական մեթոդաբանության կոռեկտության ավտոմատ չափանիշն է: Անսպասելիորեն բռնկված համաշխարհային տնտեսական ճգնաժամը կասկած ի տակ է դնում շատ գաղափարական և քարոզչական պիտակներ, որոնցով լցրել են մեր գլուխները վերջին 20 տարիների ընթացքում ՝ «քաղաքակրթության զարգացման» պայծառ ու անամպ ճանապարհի մասին, որի խորդուբորդություններով և խոչընդոտներով մեզ համառորեն առաջնորդում են Հայաստանում ազատական կապիտալիզմի «մարգարեներն ու շինարարները»: