Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1 մլն դրամ՝ կյանքի գնով հայրենիքը պաշտպանած զինծառայողների հարազատներին

Պաշտոնական
եկմ

Երկրապահ կամավորականների միությունում ոգեկոչման միջոցառում էր կազմակերպվել 2014թվականին հայոց սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողների համար: Ներկա էին զոհվածների հարազատները, եռասերունդ երկրապահը, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, բարերար, Ֆաստ կրեդիտ ընկերության նախագահ Վահե Բադալյանը: Ներկաները, հյուրերը նախքան միջոցառման մեկնարկը ծաղիկ խոնարհեցին Երկրապահ կամավորականների միության հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջեւ: Ոգեկոչման եւ աջակցման միջոցառումը սկսեց հոգեւոր հոր աղոթքով: Հանդիպման նպատակն այն էր, որ Զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ, բարերար Վահե Բադալյանը 2014 թվականին հայրենիքը կյանքի գնով պաշտպանած զինծառայողների հարազատներին հատկացրեց մեկական միլիոն դրամ: Միջոցառման կարեւորությունն արժեվորեց ԵԿՄ վարչության փոխնախագահ խաչիկ Մկրտչյանը: Խոսք ասաց նաեւ բարերարը: Վահե Բադալյանը եւս ազատամարտիկ է, լինելով բժշկական համալսարանի ուսանող, պատերազմի տարիներին մեկնել է առաջնագիծ՝ կյանքեր փրկելու նպատակով: Զորավար Մանվել Գրիգորյանի կարգադրությամբ Վահե Բադալյանը պարգեւատրվեց «ԵԿՄ 20-ամյակ» հոբելյանական մեդալով: ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ողջունեց ներկաներին, շնորհավորեց գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը: Զորավարը ոգեկոչման, հպարտության խոսքեր ասաց ներկաներին, այն հերոս մայրերին, որոնց հերոս տղաները համալրելով հայրենիքը պաշտպանելիս զոհված ազատամարտիկների շարքերը անմահացան եւ ինչպես ասաց Մանվել Գրիգորյանը այսօր նրանց հոգիները սավառնում են երկնքում, եւ այնտեղից են հսկում մեր անդորրը: Բարերարը վստահեցրեց, որ այս ծրագիրը շարունակական է լինելու: Թեպետ հույս էին հայտնում, որպեսզի կորուստներ այլեւս չլինեն, սակայն քանի որ մենք ունենք դեռ չավարտված պատերազմ, պատրաստակամ են աջակցելու բոլորին: Նախաձեռնությունը ողջունեց նաեւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: Զոհված զինծառայողների ծնողների վերքը դեռ թարմ է, արցունքոտ աչքերում կարոտ կար: Իհարկե ծնողի համար ոչինչ չի կարող սփոփանք լինել, բայց ցանկացած նման աջակցություն անմահացնում է որդեկորույս մոր զավակին: ԵԿՄ վարչություն