Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զվարճանք՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ

Պաշտոնական
Hranush-Hakobyan

Ներկայացնում ենք ՀՀ Սփյուռքի նախարարության մամլո հաղորդագրությունը՝ առանց խմբագրման. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ սփյուռքի նախարարությունը, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի նախաձեռնությամբ և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ, իրականացնում է «Պարգևի'ր ուրախ Ամանոր» խորագրով ծրագիրը, որի մեկնարկը տրվեց դեկտեմբերի 22-ին: Ս.թ. դեկտեմբերի 24-ին, ժ.14:00-ին, ծրագրի վերջին փուլի շրջանակներում սիրիահայ երեխաներին կհյուրընկալի «Փլեյ-Սիթի» զվարճանքների կենտրոնը: Մասնակիցների համար կկազմակերպվի ամանորյա տոնական միջոցառում և հյուրասիրություն /հասցեն՝ Աճառյան 35/: Հյուրասիրության կազմակերպմանն աջակցել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և ՄԱԿ-ի փախստականների գործերով հանձնակատարը: Որպես նվիրատուներ հանդես են եկել նաև մի շարք համահայկական, միջազգային և հոգևոր կառույցներ, հասարակական կազմակերպություններ ու հայաստանյան ձեռնարկություններ, ինչպես նաև անհատ բարերարներ: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 22-ին եւ 23-ին անցկացվել են «Ձեռք ձեռքի՝ Դարբնիկի համար» եւ «100հայտնիները՝ սիրիահայ 100 երեխաների համար» բարեգործական միջոցառումները: Սփյուռքի նախարարություն