«Տարին ավարտում ենք աղքատության բարձր ցուցանիշներով» (տեսանյութ)
«Հայոց աշխարհում ամեն ինչ վատ է»,-համոզված է Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։
«Այս տարի ընդամենը 3,5 տոկոս տնտեսական աճ է գրանցվել, ինչը մեր նման պետությունների համար ոչ մի արդյունք չի կարող ապահովել, մեզ առնվազն մինչև 7 տոկոսի հասնող աճ է պետք։ Տարին մենք ավարտելու ենք աղքատության ավելի բարձր մակարդակի ցուցանիշներով»։
Պարոն Ասատրյանի կարծիքով՝ երկրում տնտեսական վիճակը շատ ավելի վատ է լինելու մյուս տարի և պետք չէ հավատալ, որ դա արտաքին պատճառ ունի. «Իշխանությունները իրենց գործունեությամբ ամբողջությամբ վտանգել են մեր ֆինանսական կայունությունը։ Իրավիճակը այնքան վատ է, որ իշխանությունները իրավունք չունեն 15 օր արձակուրդ գնալ, նրանք պետք է աշխատեն»։
Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի խանութներում շրջելու եւ գնային շտկումներ անելու փաստին՝ ԿԲ նախկին նախագահը նկատեց. «Դժոխքի ճանապարհը բարի ցանկություններով է սալիկապատված։ Կառավարությունը ոչինչ էլ չի արել։ Վարչապետը նախ տնտեսական ծրագիր է և գաղափար»։