Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՆ-ն կազմակերպում է այց «Եռաբլուր»՝ զոհված ազատամարտիկների հարազատների համար

Կարևոր լուրեր Պաշտոնական
5244b838fcbdf9a5e4986604e789bca2

Պաշտպանության նախարարության հայտարարությունը ՀՀ պաշտպանության նախարարությունը Ամանորի գիշերը` դեկտեմբերի 31-ին, կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Ավտոբուսները կմեկնեն հետևյալ երթուղիներով.  Երթուղի 1-ին Լամպերի գործարան - Մետրո «Բարեկամություն» - Մարզահամերգային համալիր-«Եռաբլուր» զինվորական պանթեոն - Լամպերի գործարան: Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00–ին Լամպերի գործարանի մոտից:  Երթուղի 2-րդ Նորքի զանգված (Ռադիոտեխնիկայի խանութ) - Էրեբունի - Երկաթգծի կայարան -Կ/թ «Հայրենիք» - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ): Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00–ին Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ)-ի մոտից:  Երթուղի 3-րդ Նորքի զանգված (Ռադիոտեխնիկայի խանութ) - Ավան - Առինջ - Կ/թ «Այրարատ» -«Եռաբլուր» զինվորական պանթեոն - Նորքի զանգված (Ռադիոտեխնիկայի խանութ): Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00–ին Նորքի զանգված(Ռադիոտեխնիկայի խանութ)-ի մոտից:  Երթուղի 4-րդ Նորքի զանգված (Շուկա) - «Հաղթանակ» զբոսայգի - Օպերա - Մաշտոցի պողոտա -Ավտոկայան - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Նորքի զանգված (Շուկա): Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00–ին Նորքի զանգված (Շուկա)-ի մոտից:  Երթուղի 5-րդ Դավթաշենի շուկա - Հանրապետական հիվանդանոց - 15 թաղամաս - Մալաթիա - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Դավթաշենի շուկա: Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20.00–ին Դավթաշենի շուկայի մոտից: