A
A
Փոքրիկ Սերյոժայի համար մասնագետների խումբ կժամանի Ռուսաստանից
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան զանգահարել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին և իր խորը ցավակցությունն ու մտահոգությունը հայտնել Գյումրիում կատարվածի կապակցությամբ։ Նախարարները քննարկել են փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի վիճակը և բուժման ռազմավարությունը։ Վերոնիկա Սկվորցովան առաջարկել է մասնագիտական, ինչպես նաև դեղերով և պարագաներով ապահովման աջակցություն։ Հունվարի 18-ին առաջատար մասնագետները` մանկական նյարդավիրաբույժ, ռեանիմատոլոգ և մանկական նյարդաբան, կժամանեն Հայաստան։ Առողջապահության նախարարություն