Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանի առաջին մրցակիցը Մագնուս Կառլսենն է

Սպորտ
sport-chess-aronyan

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ մրցամարտով կսկսի ելույթները գերմանական Բադեն-Բադեն քաղաքում այսօր մեկնարկող շախմատի ուժեղ մրցաշարում: Մեր գրոսմայստերը հանդես կգա սպիտակ խաղաքարերով: Նրանցից բացի, գլխավոր մրցանակի համար կպայքարեն նաեւ աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, անգլիացի Մայքլ Ադամսը, ֆրանսիացի Էթիեն Բաքրոն, գերմանացի Արկադի Նայդիչը եւ Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Բարամիձեն: Մրցաշարը կանցկացվի մեկ շրջանով եւ հաղթողը կորոշվի փետրվարի 9-ին: Ահա Լեւոն Արոնյանի մյուս պարտիաների օրացույցը. 03.02. Դավիթ Բարամիձե - Լեւոն Արոնյան 04.02. Լեւոն Արոնյան - Ֆաբիանո Կարուանա 06.02. Էթիեն Բաքրո - Լեւոն Արոնյան 07.02. Լեւոն Արոնյան - Վիշվանաթան Անանդ 08.02. Լեւոն Արոնյան - Մայքլ Ադամս 09.02. Լեւոն Արոնյան - Արկադի Նայդիչ Պարտիաները կսկսվեն Երեւանի ժամանակով ժանը 18:00-ին: