Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒԵՖԱ-ն սեմինար կանցկացնի Երեւանում

Սպորտ
sport-seminar

Փետրվարի 4-5-ը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հյուրընկալությամբ ՈՒԵՖԱ-ն Երեւանում կանցկացնի ակումբների արտոնագրման եւ ֆինանսական արդար խաղի սեմինար: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Սեմինարին կմասնակցեն Անդորայի, Ավստրիայի, Բելառուսի, Վրաստանի, Իսրայելի, Ղազախստանի, Լատվիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Մոլդովայի, Հյուսիսային Իռլանդիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի եւ Ուկրաինայի ֆուտբոլային ֆեդերացիաների ներկայացուցիչներ, ՈՒԵՖԱ-ի ադմինիստրատիվ եւ ՀՖՖ արտոնագրման բաժնի աշխատակիցներ: Սեմինարի ընթացքում կքննարկվեն ակումբների արտոնագրման եւ ֆինանսական արդար խաղի հետ կապված վերջին նորությունները: Ի դեպ, ՈՒԵՖԱ-ն առաջնորդվելով աշխարհաքաղաքական վերջին զարգացումներից Ռուսաստանի եւ Ուկրաինայի հավաքականներին եւ թիմերին այսուհետ առանձնացնելու է վիճակահանությունների ժամանակ, բայց ահա երեւանյան սեմինարի վրա դա չի անդրադարձել: