Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավագանու նիստերը կհեռարձակվեն

Հասարակություն
3180f1bc359f8211b2d70240a9cffcb8

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում ավագանու նիստերի առցանց հեռարձակումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, և իրականացված աշխատանքների շնորհիվ փետրվարի 10-ին կայանալիք Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստը համաժամանակյա ռեժիմով կհեռարձակվի: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետը հանձնարարել է հանրությանը իրազեկել ավագանու նիստը համաժամանակյա ռեժիմով դիտելու հնարավորության մասին, ինչպես նաև քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրել համապատասխան հղումը: Երևանի քաղաքապետարան