Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտակ Մարգարյանը գրավեց 3-րդ տեղը

Սպորտ
sport-borba

Փարիզում տեղի է ունեցած ըմբշամարտի «Մեծ մրցանակի» 2-րդ մրցաշարում հայազգի ըմբիշներից հաջող է հանդես եկել Ֆրանսիան ներկայացնող Արտակ Մարգարյանը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում մեր հայրենակիցը 66 կգ քաշայինների մրցապայքարում զբաղեցրել է մրցանակային 3-րդ տեղը: 98 կգ քաշային կարգում Իսրայելը ներկայացնող Ռոբերտ Ավանեսյանը 3-րդ տեղի համար գոտեմարտում 1:9 հաշվով պարտվել է ադրբեջանցի մրցակցին եւ ստիպված բավարարվել 5-րդ տեղով: Ֆրանսիան ներկայացնող 75 կգ քաշային Էրիկ Նիկողոսյանն էլ գրավել է 7-րդ տեղը: Նշենք, որ Հայաստանի ըմբիշները վաղուց չեն մասնակցում «Մեծ մրցանակի» մրցաշարերին: