Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» վերադարձավ հայրենիք

Սպորտ
sport-ararat

Երեւանի «Արարատն» ավարտեց այս տարվա առաջին արտասահմանյան ուսումնամարզական հավաքը Սոչիում եւ վերադարձավ հայրենիք: Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը, այդ հավաքից հետո թիմի կազմը համալրել են մի շարք ֆուտբոլիստներ: Նրանք են դարպասապահ Կարեն Իսրայելյանը, պաշտպաններ Ալեքսանդր Վոլչկովը, Նագի Բուրասը, Ռաֆֆի Կայան, Սեյեդ Հոսեյն Հոսեյնը, կիսապաշտպաններ Ամիրի Շոեիբը, Սաման Աղազամանին եւ Վիկտոր Գարզան, որոնց հետ արդեն պայմանագրեր են ստորագրվել: Ավելի վաղ «Արարատի» կազմը համալրել էին դարպասապահ Արամ Հայրապետյանը, պաշտպաններ Վահե Մարտիրոսյանը եւ Գորիկ Խաչատրյանը, կիսապաշտպան Կարլո Չուեկան: Ակումբն առաջիկայում պատրաստվում է պայմանագիր կնքել կիսապաշտպան Նիկոլաս Պրոեսմանի հետ: Մոտ օրերս թիմին կմիանա 18-ամյա կամերունցի հարձակվող Ումարու Կաինան: «Արարատը» միաժամանակ հրաժարվել է թիմում փորձաշրջան անցած կիսապաշտպան Եվգենի Մորոզից, բացի այդ երկկողմանի համաձայնությամբ խզել է պաշտպան Ջամել Ուոլեսի պայմանագիրը: Սպասվում է, որ «Արարատի» երկրորդ ուսումնամարզական հավաքը նույնպես կանցկացվի Սոչիում` փետրվարի 8-20-ը, որի ընթացքում նախատեսված են երեք ընկերական հանդիպումներ: