Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Տեր-Սահակյանը դեռեւս միավոր չի կորցրել

Սպորտ
sport-chess-moscow-open

Հայաստանի 27 շախմատիստ-շախմատիստուհի այս օրերին մասնակցում են Մոսկվայում անցկացվող Moscow Open-2015 շախմատային փառատոնին: Ա խմբում հանդես եկող մեր 10 ներկայացուցիչներից համեմատաբար հաջող է մեկնարկել գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը, որը երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր եւ առայժմ զբաղեցնում է 19-րդ տեղը: Բ խմբում, որտեղ հանդես են գալիս կանայք, Հայաստանից մասնակցելու հայտ են ներկայացրել մեր հավաքականի անդամ Լիլիթ Գալոյանը եւ հանրապետության այս տարվա չեմպիոն Սուսաննա Գաբոյանը: Վերջինս երեք պարտիաներից երկուսում հաղթանակ է տարել եւ 2 միավորով գտնվում է 26-րդ հորիզոնականում: Լիլիթ Գալոյանն առայժմ վաստակել է 1,5 միավոր: Մեր պատվիրակներից բոլորից հաջող հանդես է գալիս Սամվել Տեր-Սահակյանը, որը մասնակցում է ուսանող շախմատիստների մրցաշարին: Երեք տուրից հետո մեր գրոսմայստերը վաստակել է երեք միավոր եւ վստահ գլխավորում է աղյուսակը: Նրան հաջորդող 6 շախմատիստներն արդեն ետ են մնում 1-1,5 միավորով: Moscow Open-2015 շախմատային փառատոնը կավարտվի փետրվարի 8-ին: