Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լեւսկիի» մարզիչը գոհ է «Ուլիսի» հետ ստուգատեսից

Սպորտ
sport-lulis-evski

Բուլղարական «Լեւսկիի» գլխավոր մարզիչ Ստոյչո Ստոեւը Երեւանի «Ուլիսի» հետ անավարտ մնացած ստուգողական հանդիպումից հետո գոհ է մնացել իր ֆուտբոլիստների խաղից: «Մինչեւ ընդմիջում մենք մի քանի լավ դրվագներ ստեղծեցինք: Մեր մրցակիցը մեկ հարված կատարեց, բայց արդյունավետ: Երկրորդ գոլը բաց թողեցինք մեր երկու պաշտպանների անհամաձայնեցված գործողությունների պատճառով: Մենք աշխատում ենք շտկել մեր թերությունները, որոնք պաշտոնական խաղերի ժամանակ կարող են վնասել մեզ»,- հանդիպումից հետո մեկնաբանել է բուլղարացի մասնագետը: Անդրադառնալով հանդիպման 60-րդ րոպեին տեղի ունեցած մասսայական ծեծկռտուքին, Ստոյչո Ստոեւը ասել է. «Խաղացողներին հանգստացնելու փոխարեն մրցակցի մարզիչներից մեկը, հակառակը, ավելի էր բորբոքում կրքերը: Երբ հարվածեցին թիմի ավագ Վեսելին Մինեւին, իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ»: Ի դեպ, «Լեւսկին» հրաժարվել է ստուգողական խաղ անցկացնել ղազախական «Աստանայի» հետ, քանի որ մրցակիցը չի համաձայնել խաղալ իրենց ուզած ժամին: Հավելենք, որ Երեւանի «Ուլիսն» այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում, որի ժամանակ նախատեսված են մի քանի ստուգողական խաղեր: