Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի ընկերական հանդիպումներ Երեւանում

Սպորտ
sport-hajastan-19

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն այս տարի կանցկացնի ընկերական հանդիպումներ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, օգոստոսի 11-ին եւ 13-ին Երեւանում մեր ֆուտբոլիստները կհյուրընկալեն Սլովակիայի, իսկ սեպտեմբերի 16-ին եւ 18-ին` Մոլդովայի այդ տարիքային հավաքականներին: