Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արոնյանը կորցրեց զգոնությունը եւ պարտվեց

Սպորտ
a1-aronyan-2

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը տանուլ տվեց Բադեն-Բադենի միջազգային մրցաշարի երրորդ տուրի պարտիան: Մեր գրոսմայստերը սպիտակներով մրցեց աշխարհի 2-րդ համար Ֆաբիանո Կարուանայի հետ: Համեմատաբար վստահ սկզբնախաղից հետո Լեւոն Արոնյանը կորցրեց զգոնությունը եւ մի քանի սխալներ թույլ տվեց: Արդյունքում իտալացի շախմատիստը երկու զինվոր շահեց եւ 40-րդ քայլին սպիտակներին ստիպեց հանձնվել: Լեւոն Արոնյանը չնայած առաջին պարտությունը կրեց, սակայն միանգամից դարձավ մրցաշարի ետնապահներից մեկը, քանի որ 8-րդ տողում գտնվող Մայքլ Ադամսն այս տուրում հաղթանակ տարավ եւ բարելավեց մրցաշարային գործերը: Հաջորդ, 4-րդ տուրը, տեղի կունենա փետրվարի 6-ին: Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ֆրանսիացի Էտյեն Բակրոյի հետ, որն այսօր ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ եւ վաստակեց 1,5 միավոր: