Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կաբինետից չեք տեսնում՝ մարդիկ սառը բետոնների վրա ինչպես են աշխատում» (տեսանյութ)

Տնտեսություն
pmdz

ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչները չեն վախեցել «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանի դեմ տեղի ունեցած բռնությունից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց ՓՄՁ շահերը պաշտպանող «Ձեռներեցների կոնֆեդերացիայի» ներկայացուցիչ Գագիկ Դանիելյանը: «Մենք վախեցողը չենք: Ժողովրդի 90 տոկոսը զբաղվում է առևտրով, 90 տոկոսին պետք է ծեծե՞ն: Արտակի դեպքը եթե չբացահայտվեց ու չպատժվեց, մենք ենք պատժելու»,-նշեց նա: ՓՄՁ միության նախագահ Ստեփան Ասլանյանը ոչ մի կերպ չի հասկանում «Շրջանառության հարկի մասին» օրենքի տրամաբանությունը. «Հարգելի պետություն, դուք ասում եք, որ երկիրը աղքատ է, բայց խանգարում եք մարդկանց, ովքեր այս երկրում աշխատանք ունեն ու հարկ են վճարում: Պետք չէ կաբինետից օրենք գրել, քանի որ չեք տեսել, թե մարդիկ սառը բետոնների վրա ինչպես են աշխատում»: Ինչ վերաբերում է հետագա քայլերին՝ ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչները պատրաստ են կառուցողական քննարկումերի և անհրաժեշտության դեպքում կպայքարեն մինչև վերջ: