Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցներում նկատվում է բացակա աշակերտների թվի աճ (տեսանյութ)

Հասարակություն
923f24ff790cfb860a1abd7e8a741814

Դեղատներում այս շրջանում ամենից շատ պահանջարկ ունեն գրիպի դեմ միջոցները։ Չկա հաստատություն, որտեղ գրիպով հիվանդ չլինի։ Դպրոցներում եւս այս սեզոնին նկատվում է բացակա աշակերտների թվի աճ։ «Վերջին շրջանում տարբեր ժամանակահատվածներում 20, 22 բացակա է եղել, բայց ամեն դասարանից մեկ, երկու հոգի»,-հայտնում է թիվ 71 դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Հեղնար Խոջոյանը։ Հակառակ սրա՝ Առողջապահության նախարարությունը վստահեցնում է՝ գրիպի կամ վարակիչ այլ հիվանդության համաճարակ չկա։ «Խուճապ, համաճարակ որպես այդպիսին դիտարկելու անհրաժեշտություն չկա»,- շեշտում է ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը։ Ազգաբնակչության շրջանում անցկացված հարցումը, սակայն, ցույց տվեց, որ շատերի մոտ վիրուսային հիվանդությունները դեռևս առկա են։ Մանրամասները՝ տեսանյութում