Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը մերժեց Զ. Փոստանջյանի մի նախագիծը

Քաղաքականություն
gov4

Կառավարությունն այսօր ոչ նպատակահարմար գտավ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած՝ «Թուրքիայի հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը եւ հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» նախագծի քննարկումը։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այն որակեց պահանջատիրական։ Փոխարենը կառավարությունը հաստատեց Զ. Փոստանջյանի եւ այլ պատգամավորների հեղինակած՝ տոների եւ հիշատակների մասին փոփոխությունների մասին առաջարկը, ըստ որի՝ դեկտեմբերի 9-ը համարվեց բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր, իսկ ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության։