Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրու դեպքերից հայտնի Մնացական Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել

Հասարակություն
mnacakan1

Հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակից Մնացական Ալեքսանյանն այսօր հրավիրվել է Շիրակի մարզի քննչական բաժին: Փաստաբան Հայկ Հարությունյանն «Ազդարար» լրատվականին տեղեկացրել էր, որ իրենք չգիտեն, թե ինչի համար է Մնացականը քննչական բաժին հրավիրվել: Հայկ Հարությունյանը հավելել էր, որ հնարավոր է կիրառված խափանման միջոցն է վերացվելու կամ մեղադրանք է առաջադրվելու, քանի որ, ըստ օրենքի, 7 օրից ավել ազատության մեջ մնալ չի կարող կասկածյալի կարգավիճակ ունեցողը: Մոտ մեկ ժամ անց «Ազդարար» լրատվականին Մնացական Ալեքսանյանի հայրը` Մարտիրոս Ալեքսանյանը փոխանցեց, որ Մնացականին մեղադրանք է առաջադրվել 258 հոդվածի 4-րդ մասով` որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրությունը չբացակայելու մասին: Հիշեցնենք, Մնացական Ալեքսանյան որպես վկա փետրվարի 4-ին հրավիրվել էր Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժանմունք եւ նույն օրը երեկոյան՝ ժամը 19-ին, որպես կասկածյալ ձերբակալվել ու տեղափոխվել Ախուրյանի ՁՊՎ, իսկ 2 օրից ազատ արձակվել։