A
A
Վերացվել է մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը
Աջակցիր «Ա1+»-ինՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Գևորգ Աղազարյանին պատկանող, Արարատի մարզ, քաղաք Արտաշատ, Իսակովի փողոց 77 հասցեում գործող մսամթերքի (կիսապատրաստվածքների) արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջների՝ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մսամթերքի (կիսապատրաստվածքների) արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: