A
A
ՀՀ ոստիկանությունը փորձում է վարկաբեկել դիտորդական խմբին
11.02.2015թ-ին ՀՀ ոստիկանության պաշտոնական կայք էջով հայտարարություն էր տարածվել Դիտորդական խմբի անդամ Արթուր Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու և նշված փաստի հետ կապված Դիտորդական խմբի աշխատանքները վարկաբեկող տեղեկատվություն:
Ի պատասխան տվյալ հայտարարությանը հայտնում ենք, որ Դիտրոդական խումբը իր գործողություններով և առաջարկություններով մշտապես դեմ է եղել Փաստաբանինխմբի կազմում ընդգրկվելը բացառող
դրույթին:
Դիտրոդական խմբի ներքին կանոնակարգի համաձայն ո′չ խմբի տվյալ անդամը և ո′չ էլ խումբը չունի որևէ
պարտավորություն ոստիկանությանը տեղեկացնելու խմբի անդամի փաստաբանի արտոնագիր ստանալու մասին և Խումբը մշտապես
արտահայտել է այն դիրքորոշումը, որ Փաստաբանի արգելքը որևէ տրամաբանությամբհիմնավորված չէ:
Խմբին անհասկանալի է թէ ինչ ծառայողական գործառույթների հիման վրա է պարզվել և ինչպես որոշվեց անցկացնել ծառայողական գործառույթուն կամ տեղեկությունհավաքել Արտուր Հարությունյանի վերաբերյալ,
ինչպես նշված է ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ: Խումբը կարծում է, որ դա միտված է Դիտորդական խմբի դեմ քայլերի ձեռնարկմանը, առավել
ակտիվ անդամների չեզոքացմամբ: Նաև պարզ չէ, թե երբ է կայացվել ՀՀ
ոստիկանության պետի հրամանը և առանց դրա վերաբերյալ
Դիտորդական խմբին տեղեկացնելու և առաջնահերթ փաստը
լրատվությամբ տարածվել է խմբին իբրև վարկաբեկող տեղեկություն:
Կարծում ենք, որ այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է ՀՀ
ոստիկանության ապակառուցողական մոտեցումը և խմբին
վարկաբեկելու համար ջանք չխնայելու իրենց որդեգրած
քաղաքականությունը:
Դիտորդական խումբ