Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կողբ համայնքում հիմնանորոգվել է ներհամայնքային ավտոճանապարհը

Հասարակություն
chanaparh4

ՀՀ Տավուշի մարզի Կողբ համայնքի բնակիչներն արդեն հնարավորություն ունեն երթևեկել առավել հարմարավետ և նոր ավտոճանապարհով: «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում ամբողջությամբ վերանորոգվել է Կողբ գյուղի շուրջ 3.6 կմ երկարությամբ ներհամայնքային ավտոճանապարհը, որտեղ գտնվում են գյուղապետարանը, դպրոցը, գյուղամիջյան նորակառույց եկեղեցին, Նոյեմբերյանի անտառատնտեսությունը: Նշված ներհամայնքային ճանապարհը տանում է դեպի Մշկավանք եկեղեցի և «Փյունիք» մանկական ճամբար: chanaparh chanaparh2 chanaparh3 Համայնքի հիմնական և դրանից սկսվող ճանապարհահատվածների հողային պաստառը, ճանապարհային ծածկը վատ կամ խիստ քայքայված վիճակում էին: Տարբեր խորությամբ և մակերեսով առաջացած փոսերը դժվարանցանելի էին դարձրել երթևեկությունը տրանսպորտային բոլոր միջոցների համար: Առանձին տեղամասերում ջրահեռացման համակարգը վթարված էր, իսկ մյուսներում ընդհանրապես բացակայում էր: Անմխիթար վիճակում էին նաև երթևեկության կազմակերպման ու անվտանգության տարրերը, որոշ հատվածներում դրանք գոյություն չունեին: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով «Լևոն երկրորդ» ՍՊ ընկերությունը կատարել է հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնման, ճանապարհի երթևեկելի մասի վերակառուցման, ջրթող խողովակների նորոգման, նորերի տեղադրման, հենապատերի կառուցման, կամրջի նորոգման, ինչպես նաև ճանապարհի կահավորման աշխատանքներ: Աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Կապալի պայմանագրային արժեքը 417.472. 672 ՀՀ դրամ է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովը ճանապարհահատվածն ընդունել է շահագործման: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության