Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրամադրվում են անվճար դեղեր. ցանկ

Հասարակություն
dexer

ՀՀ առողջապահության նախարարությունը Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին հատկացրել է Միացյալ հայկական հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված հակաճնշումային, հակախոլեստերինային, հակաալերգիկ, էպիլեպսիայի և պրոստատիտի (շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքում) դեղեր ու հակաբիոտիկներ։ Մասնավորապես` 1. «Զետոննա (ցիկլեսոնիդ)» ցողացիր, որը կիրառվում է սեզոնային ալերգիաների ժամանակ 2. «Ռոլեյդս» անանուխի համով` անտացիդ միջոց է, օգտագործվում է ստամոքսի թթվայնության բարձրացման դեպքում 3. «Տամսուլոզին հիդրոքլորիդ» դ/պատիճ 0,4մգ, նշանակվում է պրոստատիտ (շագանակագեղձի սուր կամ քրոնիկ բորբոքում) հիվանդության բուժման համար 4. «Տոպիրամատ» դ/հատ 100մգ, 200մգ, այն կիրառվում է էպիլեպսիա հիվանդության ժամանակ: Ստացված դեղերի ցանկ Քաղաքացիները, որոնք վերը նշված դեղերի կարիքն ունեն` ըստ բժշկական ցուցումների, անկախ սոցիալական խմբից, կարող են դիմել Երևանի և մարզերի տեղամասային պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ, դրանք անվճար ձեռք բերելու նպատակով: ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված և բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը, անվտանգությունը և արդյունավետությունը։ Նախարարության կողմից տրամադրվող բոլոր այդ դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և միայն դրական արդյունքների դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը և հետագա հատկացումը բնակչության լայն խավերին: Դեղերի անվացանկ • Ամպիցիլլինդ/պատիճ 250մգN100 • Ասպիրինդ/հատ 81մգ N32 • Բետասերկ (բետահիստին) դ/հատ 24մգ N20 • Զետոննա (ցիկլեսոնիդ) ցողացիրքթի • Զիմաքսիդ (գատիֆլոքսացին) ակնակաթիլ 0.5% 2.5մլ • Զիոպտանակնակաթիլ 0.0015% 0.3մլ N10x3 • Էնալապրիլդ/հատ 2.5մգ N100 • Իմոդիում /լոպերամիդ/ 2մգ N30 • Լևետիրացետամդ/հատ 500մգ N500 • Լևոթիրոքսիննատրիումդ/հատ 112մկգ N100 • Լոզարտան/հիդրոքլորոթիազիդդ/հատ50/12,5մգN100 • Լևոֆլոքս (լևոֆլոքսացին) դ/հատ 250մգ N100 • Նիտրո-Դուր(նիտրոգլից) սպեղանի 0,2մգ/ժ N30 • Նիտրո-Դուր(նիտրոգլից) սպեղանի 0,1մգ/ժ N30 • Նիտրո-Դուր(նիտրոգլից) սպեղանի 0,4մգ/ժ N30 • Նիտրոգլիցերինցողացիրենթալեզվային 400մկգ/1դչ 85գ • Միկարդիս/տելմիսարտան/ 80մգ N30 • Հիզար(լոզարտ/հիդրոքլորթ)դ/հատ100/12,5մգ N1000 • Պրովենտիլ(ալբուտերոլ)ցողացիրշնչ 90մկգ 6,7գ • Ռեկտիքեյր(լիդոկային) քսուքուղիղաղիք5% 1գN10 • Ռոլեյդսանտացիդհեղուկանանուխ 550/110մգ/5մլ 354 • Ռոլեյդսանտացիդհեղուկանանուխ 550/110մգ/5մլ 425 • Ռոլեյդսանտացիդհեղուկբալի 550/110մգ/5մլ 425 • Վազելինսպիտակ-ՎԻՏԱՄԻՆԱ+Դքսուք 76%28.4գ • Վերապամիլդ/հատ 240մգ N90 • Ֆենոֆիբրատդ/պատիճ 130մգ N90 • Տամսուլոզինհիդրոքլորիդդ/պատիճ 0,4մգ N100 • Դիվալպրոեքսնատրիումդ/հատ 125մգ N100 • Դիվալպրոեքսնատրիումդ/հատ 500 մգ N500 • Ինվեգա (պալիպերիդոն) դ/հատ 1.5մգ N30 • Տոպիրամատդ/հատ 100մգ N500 • Տոպիրամատդ/հատ 200մգ N60