A
A
ՌԴ սեւ ցուցակում հայտնվածները՝ Կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին հավաքվել էին Ռուսաստանի Դաշնության կողմից սեւ ցուցակում հայտնված մարդիկ, ում մուտքն այդ երկիր արգելվում է։ Նրանք կառավարությանը նամակ են գրել, սակայն որեւէ պատասխան չեն ստացել։ Հավաքվածների խոսքերով՝ իրենք պարզապես վարչական տույժեր են ունեցել, մուծել են, վերադարձել Հայաստան, իսկ հիմա կանգնել են խնդրի առաջ։ Սեւ ցուցակում հայտնվածները պատրաստ են մնալ եւ աշխատել Հայաստանում, եթե իհարկե աշխատանք գտնեն։ Նրանց շատերի ընտանիքը բաժանված է երկու մասի՝ մի մասն այստեղ է, մյուս մասը՝ Ռուսաստանում։