A
A
Մեքենան լիցքավորելիս 100 լ վառելիքը թափվել է գետնին
Փետրվարի 12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայում գտնվող բենզալցակայաններից մեկում դիզ. վառելիք լիցքավորելու ընթացքում տարրայից տեղի է ունեցել արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ազատության պողոտայում «ԳԱԶ-53» մակնիշի 67 ՕՍ 469 պետհամարանիշով ավտոմեքենայից դիզ. վառելիք լիցքավորելիս տարրայից արտահոսել է մոտ 100 լ վառելիք: Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: ԱԻՆ