A
A
Հանրապետության որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Արտաշավանում, Ջերմուկում, Սևանում, Կոտայքի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն: Վարդենյաց լեռնանցքում, Սիսիան-Գորիս, Գորիս-Շուռնուխ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն