A
A
ԲՀԿ պատգամավորն ուզում է վայր դնել մանդատը
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ԲՀԿ պատգամավոր Մելիք Մանուկյանից ստացել է մանդատից հրաժարվելու դիմում: Պատգամավորը ԱԺ նախագահին դիմումը ներկայացրել է այսօր: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: Ըստ ԱԺ Կանոնակարգ օրենքի` ԱԺ նախագահը պատգամավորի հրաժարականի մասին դիմումը հրապարակում է առաջիկա նիստում եւ եթե 15 օրյա ժամկետում պատգամավորը հետ չի վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահը կազմում է արձանագրություն, հնգօրյա ժամկետում ուղարկում ԿԸՀ: Ինչ վերաբերում է ԱԺ նիստերից բացակայող պատգամավորների դիմումների ուսումնասիրությանը, ապա նա նշեց, որ այն դեռ ընթացքի մեջ է: