Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սունդուկյանի թատրոնում հրդեհ չի հայտնաբերվել

Հասարակություն
3a173d06aa0a32dbf45946827676b650

Փետրվարի 19-ին, ժամը 08.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ.Լուսավորչի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել  ՃԿԿ ԱԻԱԽ-ն, ՃԿԿ ՕԽ-ն, մեկ ավտոսանդուղք և վեց մարտական հաշվարկ: Հրդեհ չի հայտնաբերվել. ջեռուցման համակարգից դուրս եկող գոլորշին դիտվել է որպես ծուխ: ՏԿԱԻՆ