Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հատուկ ծառայություն իրականացնող անձն օգնել է թմրամիջոց անցկացնել

Պաշտոնական
f83a2e0333db0c7beed525dcfabcad6d

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը հաղորդում է տվել այն մասին, որ ՔԿ հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող անձն իր խնդրանքով 15 հազ. ՀՀ դրամի դիմաց հիմնարկի տարածք է տեղափոխել փաթեթավորված բջջային հեռախոս: Նույն փաթեթում եղել է նաև  զգալի չափի «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց: Պարզվել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 20:10-ի սահմաններում, ՔԿՀ հիմնարկի ծառայողը վերը նշված իրերը փոխանցել է տնտեսատեխնիկական մասի աշխատակից  դատապարտյալին, որպեսզի վերջինս դրանք անցկացնի հիմնարկի ռեժիմային գոտի և փոխանցի մեկ այլ դատապարտյալի, սակայն հատուկ ծառայություն իրականացնողները նրա մոտից հայտնաբերել և առգրավել են բջջային հեռախոսն ու զգալի չափի թմրամիջոցը: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Կատարվում է նախաքննություն:   ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն