ԲՀԿ-ին դաշույնի հարված հասցրեցին ՀԱԿ-ի՞ց. tert.am
Այլևս որևէ բան կարևոր չէ, բացի նրանից, որ ԲՀԿ խմբակցությունում մնացած հնարավորություններն ու մարդիկ մոբիլիզացվեն ու մարդիկ շարունակեն աշխատել հանուն համոզմունքի. Tert.am-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը՝ ի պատասխան հարցի, թե կիսում է այն մոտեցումը, որ ԲՀԿ-ին դաշույնի հարված հասցրեցին ՀԱԿ-ից, իհարկե, բառի փոխաբերական իմաստով։ «Ես արդեն իսկ հայտնել եմ, որ այդ հարցի հետ կապված ոչ միանշանակ վերաբերմունք ունեմ: Եվ ըստ իս, այլևս որևէ բան էական չէ, բացի մեկ բանից, որ անհրաժեշտ է շարունակել մոբիլիզացնել այն ուժերը, որ դեռ հնարավոր է՝ մնացած լինեն, մարդկանց, որոնք դեռ մնացել են և որոնք կաշխատեն հանուն համոզմունքի: Ինձ, անկեղծ ասած, որևէ այլ բան չի էլ հետաքրքրում այս պարագայում»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը: Ի պատասխան հարցի,թե Վարդան Օսկանյանի՝ կուսակցության նախագահ դառնալու տեղեկությունը որքանով է հիմնավորված, ԲՀԿ մամուլի խոսնակն ասաց. «Հիմնավորված չէ»: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում